երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Նպատակ չունենք խոչընդոտել կամ որևէ կերպ խանգարել գործընթացներին․ Քոչարյանի փաստաբան

Նպատակ չունենք խոչընդոտել կամ որևէ կերպ խանգարել գործընթացներին․ Քոչարյանի փաստաբան

Դատարանը վերջին որոշման դեպքում էլ անտեսեց ՍԴ որոշումը, ինչը հետագայում իրավական լուրջ խնդիրների հիմք է հանդիսանալու։ Այսօր կարծիք հնչեցրեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամներ Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանը։

Օրբելյանն իր խոսքում նշեց, որ դատարանը չի կարող կիրառել կալանք մի անձի նկատմամբ, եթե չկա որևէ հիմք, որ այդտեղ տեղի է ունեցել ընդհանրապես հանցագործություն:
Վարույթ իրականացնող մարմինը մինչև կալանքի հարցը, մինչև մեղադրյալ ներգրավելը պարտավոր է ստանալ համապատասխան մարմնի համաձայնությունը:

Հիշեցնենք, որ երեկ դատարանը մերժեց Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը։

  • Կիսվել: