երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Վարդապետյանը ներկայացրել է Կոտայքի մարզի նորանշանակ դատախազին

Վարդապետյանը ներկայացրել է Կոտայքի մարզի նորանշանակ դատախազին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 13-ին Կոտայքի մարզի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացրել է մարզի նորանշանակ դատախազ Սեւակ Պողոսյանին:

Դատախազությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, իրավապահ կառույցների մարզային ղեկավարները, Կոտայքի մարզի դատախազության դատախազները:

Գլխավոր դատախազը շնորհավորել է Սեւակ Պողոսյանին՝ մարզի դատախազի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, բարձր գնահատել նրա մասնագիտական եւ մարդկային հատկանիշները եւ հույս հայտնել, որ իրավապահ կառույցների մարզային ղեկավարների հետ համատեղ աշխատանքը կլինի անխոչընդոտ եւ արդյունավետ:

Անդրադառնալով մարզային իրավապահ կառույցների հետ համագործակցությանը՝ Աննա Վարդապետյանը վերահաստատել է իր մոտեցումը, որ համատեղ աշխատանքը պետք է լինի գործընկերային՝ ուղղված քրեական վարույթների քննության արդյունավետության ապահովմանը:

Մարզի նորանշանակ դատախազ Սեւակ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին վստահության համար եւ ընդգծել իրավապահ գործընկեր կառույցների հետ հանցավորության դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունն ու կարեւորությունը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի: Գլխավոր դատախազի կողմից մարզի դատախազին տրվել են հանձնարարականներ, սահմանվել՝ դրանց կատարման ժամկետներ:

  • Կիսվել: