Վարդան Ղուկասյանի գործով դատավարությումը հետաձգվել է
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի գործով դատավարությումը մեկ շաբաթով (մարտի 10) հետաձգվել է։ Այդ մասին հայտնում է փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի ժամանակով երեկոյան ժամը 8-ին, Միացյալ Նահանգներում պետք է տեղի ունենար ԴՕԿ կուսակցության նախագահ, նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի գործով դատավարությունը:
Հայաստանում ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության հրապարակային կոչերի համար: Ղուկասյանը մեղքը չի ընդունում: