երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Վարչապետը պարզաբանել է համաներում չհայտարարելու հարցը

Վարչապետը պարզաբանել է համաներում չհայտարարելու հարցը

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ համաներմամբ ազատվածների 60 տոկոսն առաջիկա վեց ամսվա ընթացքում վերադառնում է քրեակատարողական հիմնարկ։

Այս մասին Սպիտակ քաղաքում շրջայցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համաներում չհայտարարելու մասին քաղաքացու հարցին։

«Այսինքն՝ համաներումով ազատված մարդկանց 60 տոկոսը հանցագործություն է կատարում ու հետ է գալիս։ Ստացվում է, որ մենք համաներում անելով, ուրիշ մարդկանց համար պրոբլեմ ենք ստեղծում»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այժմ ակտիվացվում է պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմը, որով նախատեսվում է ազատ արձակել այն անձանց, ովքեր ազատվելուց հետո այլևս հանցագործություն չեն կատարում և չեն վերադառնում քրեակատարողական հիմնարկ։

 

  • Կիսվել: