չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վանաձորի բանտում դատապարտյալը նախ կարել է շուրթերը, ապա գնդասեղով միացրել իրար

Վանաձորի բանտում դատապարտյալը նախ կարել է շուրթերը, ապա գնդասեղով միացրել իրար

Փետրվարի 21-ին Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ Քր․ օր․-ի 162 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, սույն գործը նախաձեռնվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի թիվ 01 խցում պահվող դատապարտյալ Արմեն Զ․-ի կողմից իր շուրթերը գնդասեղով (բուլավկա) միմյանց միացնելու փաստով։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ին, իսկ փետրվարի 9-ին նա իր շուրթերը կարել էր, պատճառաբանելով, որ ինքը ցանկանում է, որպեսզի իրեն տեղափոխեն այլ քրեակատարողական հիմնարկ։

  • Կիսվել: