երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Վաղ առավոտյան Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե

Վաղ առավոտյան Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե

Մեր տեղեկություններով վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում խուզարկություններ են կատարվում: «Ի պատասխան հայտնում ենք, որ  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասել է ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնեուց հետո պատգամավորնեւի հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

  • Կիսվել: