շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ծեծկռտուք ակումբում` մարմնական վնասվածք ստացածների մեջ նաև ՌՈ աշխատակիցներ են. մանրամասներ

Ծեծկռտուք ակումբում` մարմնական վնասվածք ստացածների մեջ նաև ՌՈ աշխատակիցներ են. մանրամասներ

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 29-ին ժամը 05.40-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ձախ ակնակապիճի հեմատոմա վնասվախքով բուժօգնության է դիմել 36-ամյա տղամարդ։

Ոստիկանության Արաբկիրի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, նա վնասվածքը ստացել է Բաղրամյան պողոտայում գտնվող ակումբում՝ վիճաբանության ու ծեծկռտուքի ընթացքում։

Նշված ակումբից վիճաբանության մասնակից 5 անձ ձերբակալվել, տեղափոխվել են Արաբկիրի բաժին և ներկայացվել նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:

Ըստ Shamshyan.com-ի մարմնական վնասվածք ստացածների մեջ են եղել ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության ծառայողներ, այդ թվում Երևանի կայազորի քրեական հետախուզության բաժնի պետ 36-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը, որը տեղափոխվել է հիվանդանոց։

  • Կիսվել: