ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ծառուկյանի վարակված լինելը չի խանգարի, որ նիստը շարունակվի․ Փաստաբան

Ծառուկյանի վարակված լինելը չի խանգարի, որ նիստը շարունակվի․ Փաստաբան

Վերաքննիչ դատարանում մեկնարկել է Գագաիկ Ծառուկյանի փաստաբաննների և դատախաղության բողոքների քննությունը։ Ծառուկայնի սակայն նիստին ներկա չի գտնվի՝ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով։

 Նրա փաստաբան Երեմ Սարգսյանը Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեսականորեն հնարավոր է՝ դատական նիստը կայանա առանց Գագիկ Ծառուկյանի, որովհետև օրենքը նման հնարավորություն նախատեսում է, բայց ամեն ինչ կախված է նաև կազմերի կարծիքներից։

«Մենք եկել ենք հենց այն նպատակով, որպեսզի դատական նիստի հետաձգում տեղի չունենա, և Ծառուկյանի՝ վարակված լինելու փաստը չխանգարի դրան»,- նշեց Սարգսյանը։

Ըստ փաստաբանի գործի ծավալը շատ է․  «Եթե նույնիսկ նիստը չհետաձգվի, այսօր չեն կարողանա ավարտել»,-ասաց նա։

Սարգսյանը նշեց, որ մանրամասն վերլուծություններ են արել այս ամենի՝ քաղաքական լինելու հետ կապված և կարծում են , որ այդ հարցը ևս պետք է քննվի այս փուլում։

  • Կիսվել: