կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թմրամիջոցի հայտնաբերման 17 դեպք՝ մեկ օրում

Թմրամիջոցի հայտնաբերման 17 դեպք՝ մեկ օրում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 3-ը՝ նախկինոմ կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության՝ 4, խուլիգանության՝ 3, ֆիզիկական ներգործության, ավազակության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2-ական, սպանության, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, զենք-զինամթերքի առգրավման, ինքնիրավչության, փաստաթղթի հափշտակության, անառակաբարո գործողություն կատարելու և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: