կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Տաշիրում և Ստեփանավանում խուզարկում են Կարապետյանների աջակիցների բնակարանները

Տաշիրում և Ստեփանավանում խուզարկում են Կարապետյանների աջակիցների բնակարանները

Լոռու մարզային քննչական վարչությունում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ: Այս մասին  հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

Մեր տեղեկություններով՝ Տաշիրում և Ստեփանավանում խուզարկվում են Կարապետյանների աջակիցներ Վրույր Այվազյանի, Անդրանիկ Գևորգյանի, Վահե Դավթյանի և Արսեն Միկոյանի բնակարանները։

  • Կիսվել: