ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Սրբուհի Գալյանը հաստատում է՝ հարկերը հանած, 6-7 մլն դրամի պարգևավճար է ստացել

Սրբուհի Գալյանը հաստատում է՝ հարկերը հանած, 6-7 մլն դրամի պարգևավճար է ստացել

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաստատում է՝ հարկերը հանած, 6-7 մլն դրամի պարգևավճար է ստացել։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այդ տեղեկատվությունը գաղտնի չէ և այն ժամանակին հայտարարագրվելու է։
«Սա հավելավճար է, որը հանրության աչքին երևալու է որպես միանվագ գումար, բայց ես համարում եմ, որ սա ամբողջ տարվա աշխատանքի դիմաց վարձատրություն է»։  

Նա կարծում է, որ կառավարությունը կարող էր, ու ապագայում, կգնա  շատ ավելի ռադիկալ որոշման և կվերանայի պետական պաշտոն զբաղոցնող անձանց վարձատրության գործակիցները, բայց քանի որ դա կլիներ տևական պրոցես, այս պահին որոշում է կայացվել կառավարության կատարողականի, այսինքն, աշխատանքների հիման վրա որոշակի տոկոսային հարաբերակցությամբ տրամադրել համապատասխան պարգևավճարներ; Ընդ որում՝ պարգևավճարները տրվել են ոչ միայն ղեկավարներին, այսինքն, կառավարության անդամներին, ու նախարարների տեղակալներին, այլ տրամադրվում են նախարարությանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ նախարարության առաջնահերթությունների կատարման ծավալը։ Այսինքն, այդ պարգևատրումները ստանում է նախարարության ամբողջ աշխատակազմը»,-ասաց Գալյանը։     

Նրա դիտարկմամբ՝ պարգևավճարների բաշխման մեթոդաբանությունը շատ երկար է քննարկել կառավարությունը։ «Որոշում է կայացվել պատճառաբանված կերպով բաշխել պարգևավճարները, կամ կարող եք դա համարել աշխատանքի վարջատրություն»,-ասաց նա՝ վստագեցնելով, որ պարգևավճարները «հույժ գաղտնի» չեն եղել։     

«Ես կարծում եմ, որ կառավարության անդամները, դատավորները, իրավապահ համակարգի ներկայացուցիչները կատարում են այնպիսի աշխատանք, որը պետք է բարձր վարձատրվի։ 

Գլխավոր դատախազի պաշտոնից հետո, երբ նշանակվեցի նախարարի պաշտոնում՝ իմ աշխատավարձը տարբերվում էր ինձ համար ամբարենպաստ տեսանկյունով, որովհետև ավելի ցածր էր, քան Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում ստացած աշխատավարձը»,-ասաց նա ընդգծելով, որ կարող էր հրաժարվել, բայց գոհ է, որ ընտրել է այդ ճանապարհը։

  • Կիսվել: