շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Շինծու մեղադրանքով իմ նկատմամբ քրգործ հարուցելը աղերս չունի իրավական նորմերի հետ. Սանասարյան

Շինծու մեղադրանքով իմ նկատմամբ քրգործ հարուցելը աղերս չունի իրավական նորմերի հետ. Սանասարյան

Ամիսներ շարունակ վարչապետին զեկուցվում էր սխալ ինֆորմացիա, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը:

«Մինչև քրեական գործի հարուցվելը, ամիսներ շարունակ վարչապետին զեկուցվում էր սխալ ինֆորմացիա՝ արդեն թոշակի գնացած մի պաշտոնյայի կողմից: Բոլորդ գիտեք ավտոմեքենայի վերաբերյալ խոսակցությունը, տարատեսակ սուտ ինֆորմացիաներ էին շրջանառվում: Ամեն անգամ ես վարչապետին ներկայացրել եմ, որ սուտ են այդ ինֆորմացիաները», - նշեց Սանասարյանը:

Վերջինս հավելեց, որ շինծու մեղադրանքով իր նկատմամբ քրգործ հարուցելը աղերս չունի իրավական նորմերի հետ:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում:

 

  • Կիսվել: