երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Շարմազանովը հերքում է իրավապաշտպան Արտակ Գալստյանի մեղադրանքները և դիմում իրավապահներին ընդունել իր գրառումը, որպես զրպարտության մասին հաղորդում

Շարմազանովը հերքում է իրավապաշտպան Արտակ Գալստյանի մեղադրանքները և դիմում իրավապահներին ընդունել իր գրառումը, որպես զրպարտության մասին հաղորդում

«Ոմն իրավապաշտպան Արտակ Գալստյան լկտիաբար զառանցանք է հրապարակել, թե իբր ես Սամվել Դիլոյանի քրեական գործով, ով ի դեպ, իմ ուսանողական ընկերն է, անցնում եմ որպես առերեւույթ պատվիրատու»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային Ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշել է, որ դա ոչ այլ ինչ է, քան անբարոյականություն: ”Պահանջում եմ տվյալ անձից, նաեւ իրավապահներից հրապարակել եւ հանրության սեփականությունը դարձնել, թե ինչ փաստեր կան նման ծանր մեղադրանքի համար: Ամեն ինչ չափ ու սահման ունի: Իմ անձի եւ արժանապատվության նկատմամբ կեղծ եւ ակնհայտ սուտ լուրերը պետք է իրավական գնահատականի արժանանան”,- գրել է Շարմազանովը` դիմելով իրավապահներին ընդունել իր այս գրառումը, որպես զրպարտության մասին հաղորդում:  

Շարմազանովը թողել է նաև հետգրություն՝ նշելով․ "Հ.Գ. Քիչ առաջ տեղեկացա, որ «Նոր Հայաստանում» իրավապաշտպան ներկայացողը խարդախության համար է դատապարտվել":

"O tempora, o mores!",- եզրափակել է նախկին փոխխոսնակը։  

  • Կիսվել: