ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սենատի  որոշումը քաղաքական բեմադրություն է․ Չավուշօղլու

Սենատի որոշումը քաղաքական բեմադրություն է․ Չավուշօղլու

ԱՄՆ սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն։

Նա թվիթերում գրել է․ «ԱՄՆ-ի սենատի  որոշումը քաղաքական բեմադրություն է։ Այն իրավական հենք և ուժ չունի։ Նրանք ովքեր պատմությունը օգտագործում են քաղաքական նպատակներով՝ վախկոտներ են, ովքեր չեն ցանկանում առերեսվել պատմության հետ»։

Արձագանքել է նաև Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նա նշել է, որ այս որոշումը  « թե քաղաքական,  թե  տնտեսական, ռազմական, ոլորտում Թուրքիայի վճռական դիրքորոշման վրա ոչ մի կերպ ազդեցություն չի կարող ունենալ»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱՄՆ սենատը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։

Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված թիվ 150 բանաձևը, որն ընդունվել է միաձայն, պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը: Այն աջակցում է Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը՝ մերօրյա վայրագությունները կանխելու նպատակով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: