երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուս բլոգերի կնոջ մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հոդվածով քրգործ է հարուցվել

Ռուս բլոգերի կնոջ մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հոդվածով քրգործ է հարուցվել

Հայտնի ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կնոջ՝ Յանա Զելենսկայայի մահվան կապակցությամբ, ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական գործ է հարուցվել։
 
Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ` սեպտեմբերի 14–ին, ժամը 21:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Տպագրիչների 6-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է կնոջ դի:
 
«Ամուսինն է կնոջը տանը հայտնաբերել և ահազանգել ոստիկանություն։ Դեպքի կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 162–րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը)»,-ասաց նա։
 

  • Կիսվել: