Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ուղղորդված քրեաքաղաքական հանձնարարականների շքերթը շարունակվում է. Փաստաբան
Փաստաբան Ամրամ Մակինյանը գրառում է կատարել, անդարադառմալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործին․
"Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ուղղորդված քրեաքաղաքական հանձնարարականների շքերթը շարունակվում է…
Մեր հավաստի տեղեկությունների համաձայն` հիմա էլ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն է լծվել Հայրապետյանների գույքի օրինականության ծագումնաբանությունը պարզելուն, ուստի օգտվելով առիթից` որպես Ռուբեն Հայրապետյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպան, հիշյալ վարույթով զբաղվող դատախազ Ա.Սարգսյանին միջնորդում եմ.
1.Խորությամբ` սկսած 1980 ականների կեսերից ուսումնասիրել Հայրապետյանների ընտանիքի կողմից տասնամյակներ շարունակ իրականացված ձեռնարկատիրական գործունեությունը,
2.Պարզել և նաև պարտադիր հրապարակային ներկայացնել, թե մինչ օրս Հայրապետյանների ընտանիքին պատկանող ընկերությունների կողմից որքան հարկ է վճարվել պետական բյուջե,
4.Ընդհանուր առմամբ քանի անձ է աշխատել Հայրապետյանների ընկերություններում,
5.Որքան աշխատավարձ են ստացել այդ անձինք,
6.Որքան գումար է տրամադրվել բարեգործական նպատակներով և այլն…
Ակնհայտ է, որ այս հարցերից որևէ մեկի պարզելն ու հրապարակայնացնելը ձեռնտու չէ քաղաքական իշխանությանը և դա է պատճառներից մեկը, որ դատախազությունն ի թիվս այլնի` ձեռնամուխ է եղել ոչ թե իմ նշած հարցերի պարզմանը, այլ Ռուբեն Հայրապետյանի աշխատավարձի չափը պարզելուն և դրանից ելնելով` քաղաքական իշխանությունների համար իբրև «գործ անելու» կեղծ օրակարգ ստեղծելուն…
Պարզ ասում եմ` իզուր ջանքեր են, թե գույքն է օրինական, թե եկամուտները… իսկ օրակարգը` կեղծ…
Եվ վերջում` արժե, որ հիշեցնեմ Աստծո 10-րդ պատվիրանի մասին. ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի վրա աչք մի՛ ունեցիր…։"