չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՔՊ-ի պատգամավորների 65 կողմ ձայներով ԱԺ-ն ընդունեց բոլոր օրինագծերը և ժամանակից շուտ սպառեց օրակարգը

ՔՊ-ի պատգամավորների 65 կողմ ձայներով ԱԺ-ն ընդունեց բոլոր օրինագծերը և ժամանակից շուտ սպառեց օրակարգը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 65 կողմ և ընդդիմադիր պատգամավորների դեմ կամ ձեռնպահ ձայներով ընդունվեցին հետևյալ օերնքները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին(Առաջին ընթերցմամբ),

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենում լրացումներ կատարելու մասին(Առաջին ընթերցմամբ),

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(Առաջին ընթերցմամբ),

«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին(Առաջին ընթերցմամբ),

«Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին(Առաջին ընթերցմամբ),

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(Առաջին ընթերցմամբ),

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից փաթեթը(Առաջին ընթերցմամբ),

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(Առաջին ընթերցմամբ),

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին(Առաջին ընթերցմամբ),

«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին(Առաջին ընթերցմամբ),

«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին(Առաջին ընթերցմամբ),

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին(Առաջին ընթերցմամբ),

«Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (Երկրորդ ընթերցում),

«Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը վավերացնելու մասին(Առաջին ընթերցում),

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(Երկրորդ ընթերցում) օրինագծերը:

Խորհրդարանի աշխատանքներն ընդմիջվեցին մինչև 16:30`կառավարություն-ԱԺ հրցուպատասխանի նիստը:

  • Կիսվել: