Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» բժշկական կենտրոնը
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» բժշկական կենտրոնը։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին առողջապահության նախարարության իր աղբյուրները։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում:
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին աշխատում են բնականոն ռեժիմով, տեղեկություն լինելու պարագայում կտեղեկացնի:
Քննչական կոմիտեն էլ իր հերթին տեղեկացրել էր․
«ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ: Մանրամասների մասին, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: