չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Քննարկվել են անդրազգային հանցավորության, ֆինանսական ու կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ուղղություններով հարցեր

Քննարկվել են անդրազգային հանցավորության, ֆինանսական ու կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ուղղություններով հարցեր

ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 24-ից 27-ը Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում մասնակցել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 93-րդ վեհաժողովին:

Մասնակցում էր 179 երկրների 800 ներկայացուցիչ, այդ թվում՝ ներքին գործերի և արդարադատության նախարարներ, ոստիկանապետեր, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Քննարկվել են անդրազգային կազմակերպված հանցավորության, ֆինանսական հանցագործությունների և կոռուպցիայի, ահաբեկչության, կիբերհանցավորության դեմ պայքարին ուղղված հարցեր:

Վեհաժողովում ելույթներ են ունեցել Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասեր Ալ-Ռաիսին, Գլխավոր քարտուղար Վալդեսի Ուրքիզան, Մարոկկոյի ազգային անվտանգության և տարածքային վերահսկողության ծառայության տնօրենը, անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Տեղի են ունեցել Ինտերպոլի նախագահի և Գործադիր կոմիտեի ընտրություններ: Ինտերպոլի նոր նախագահ է ընտրվել Ֆրանսիայի պատվիրակության առաջադրած թեկնածուն, ընտրվել է նաև Գործադիր կոմիտեի 5 նոր անդամ:

Վեհաժողովում ընդունվել են Կազմակերպության հնարավորությունների ամրապնդմանն ու գործող մեխանիզմների հետագա բարելավմանն ուղղված մի շարք հիմնարար որոշումներ:

Հայաստանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Կազմակերպության մի շարք ստորաբաժանումների ղեկավարների, անդամ երկրների պատվիրակությունների հետ. քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

  • Կիսվել: