կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Քաղաքապետերանն ամբողջությամբ խզեց «Սանիթեքի» հետ պայմանագրերը

Քաղաքապետերանն ամբողջությամբ խզեց «Սանիթեքի» հետ պայմանագրերը

Երևանի քաղաքապետերանն ամբողջությամբ խզեց «Սանիթեքի» հետ պայմանագրերը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղկեացրեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Վերջինս նշեց. «Սիրելի երեւանցիներ, ինչպես գիտեք, 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունն սկսել է թերանալ աղբահանության գործում:

Այս թերացումներն ահագնացել են 2018 թվականի կեսերին եւ շարունակվել մինչեւ 2019-ի սեպտեմբերը: Վերջ նշված փաստերը մեզ ստիպեցին ուսումնասիրել՝ արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատշաճ կերպով է կատարում իր կողմից կնքված պայմանագրերի բոլոր կետերը, եւ ընդհանրապես, ստուգել այդ պայմանագրերի կնքման օրինականությունը:

Այս հանգամանքները պարզելու համար 2019-ի հուլիսից իմ հանձնարարությամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն սկսել են «Սանիթեք» ընկերության տեխնիկայի, ինչպես նաեւ գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ուսումնասիրությունն ու գույքագրումը», - ասել է Մարությանը:

  • Կիսվել: