երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
«Փաստ». Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը չի ենթարկվում որևէ գերատեսչության

«Փաստ». Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը չի ենթարկվում որևէ գերատեսչության

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, կառավարությունում ձեւավորվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, որն իր իրավասություններով ու գործունեության շրջանակներով բավական ուշագրավ մարմին է. այն չի ենթարկվում որեւէ գերատեսչության, այլ ՝ ուղղակի վարչապետին։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս կառույցի առումով Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականով առաջիկայում լուրջ զարգացումներ տեղի կունենան. մասնավորապես նախատեսվում է կառույցի ներկայացուցչություններ ունենալ ՀՀ բոլոր մարզերում, ինչպես նաեւ առանձին մասնաճյուղեր՝ խոշոր քաղաքներում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը նախատեսում է այնտեղ ընդգրկել ոչ քաղաքականացված, բայց իրեն հավատարիմ կադրեր, ներկայումս ընթանում է խորհրդի կազմի «քասթինգը»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 

  • Կիսվել: