չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Նուբարաշեն» ՔԿՀ այցելած քաղաքացու մարմնում թաքցված կասկածելի փաթեթ է հայտնաբերվել

«Նուբարաշեն» ՔԿՀ այցելած քաղաքացու մարմնում թաքցված կասկածելի փաթեթ է հայտնաբերվել

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված տեղեկությունները, փորձել են անձնական խուզարկության ենթարկել դատապարտյալ Զ.Ս.-ի մոտ կարճատև տեսակցության գնացած քաղաքացի Ս.Գ.-ին, որի ժամանակ վերջինս ցուցաբերել է կասկածելի վարքագիծ:

Ծառայողները Ս.Գ.-ի հետ իրականացրել են բացատրական աշխատանքներ, ինչի արդյունքում վերջինս ինքնակամ նրանց է հանձնել իր մարմնում թաքցրած փաթեթը և բանավոր հայտարարել, որ հնարավոր է՝ փաթեթում թմրանյութեր են, որոնք փորձելու էր կարճատև տեսակցության ընթացքում փոխանցել դատապարտյալ Զ.Ս.-ին:

Նշյալ փաթեթում քրեակատարողական ծառայողները հայտնաբերել են 5 մլ տարողությամբ ներարկիչ, որի մեջ առկա են եղել ներարկիչի հետ միասին 10,3 գրամ քաշ կազմող 5 առանձնացված փաթեթ և բաց դարչնագույն, մածուցիկ զանգված:

Առանձնացված փաթեթներից երկուսում եղել են փաթեթների հետ միասին 1,5 և 1,3 գրամ քաշ կազմող, սպիտակ, բյուրեղանման զանգվածներ, մյուս երկուսում՝ փաթեթների հետ միասին 1,3 և 1,2 գրամ քաշ կազմող, մուգ դարչնագույն, կոշտ զանգվածներ, իսկ հինգերորդում՝ փաթեթի հետ միասին 0,2 գրամ քաշ կազմող, դեղնականաչավուն, չորացված զանգված:

  • Կիսվել: