Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանից 6 միլիոն դրամ է պահանջում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, որ գործը դատարան է ստացվել մայիսի 11-ին և մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Երեմ Եսոյանին։
Պահանջում է, որ հերքումն իրականացվի յութուբյան ալիքում նվազագույնը երկու հարյուր հազար բաժանորդագրություն ունեցող առնվազն երեք լրատվամիջոցներով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով՝ «Հերքում՝ 07․05․2026թ․ մամլո ասուլիսի ընթացքում իմ կողմից ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ» խորագրի ներքո, վճռով նշված բուն տեքստը ընթերցելու միջոցով։
Հերքումը իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է: Հերքումը չպետք է պարունակի Պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես հերքման տեքստը։Հերքումը նշված լրատվամիջոցներով կատարելու անհնարինության դեպքում, այն իրականացնել նույն պայմաններով՝ Ուժեղ Հայաստան / Strong Armenia; յութուբյան ալիքի միջոցով։
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը պահանջում է հօգուտ իրեն Սամվել Կարապետյանից բռնագանձել 6․000․000 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար։
Նշենք, որ դատավորն արդեն գործն ընդունել է վարույթ։


