կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՆԳՆ ոստիկանության արձագանքը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 2 անձի 100 հազարական դրամով տուգանելու դեպքին

ՆԳՆ ոստիկանության արձագանքը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 2 անձի 100 հազարական դրամով տուգանելու դեպքին

Այսօր համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ պարեկները 100 հազարական դրամով տուգանել են ԼՂ-ից բռնի տեղահանված 2 անձի, որոնք տրանսպորտային միջոցները վարել են առանց ԱՊՊԱ պայմանագրի:

Այս առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը հարցում է ուղարկել ՆԳՆ ոստիկանություն, որին ի պատասխան հայտնեցին հետևյալը.

«Հաշվի առնելով հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունը, նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների անվտանգության ապահովումը՝ ի սկզբանե ՆԳՆ ոստիկանությունը շեշտը դրել է ոչ թե տուգանելու, այլ իրազեկման վրա՝ ձեռնարկելով նախազգուշական միջոցառումներ:

ՆԳՆ ոստիկանությունը բավական երկար ժամանակ ծառայություն է իրականացրել հենց այդ աշխատելաոճով:

Նշվածից հետո է միայն դիտարկվել վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը երթևեկության բոլոր մասնակիցների համար»:

 

  • Կիսվել: