երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նարեկ Սամսոնյանը քննիչի որոշմամբ ձերբակալվեց․ նա առաջին անձն է, որը ձերբակալվում է ծանր վիրավորանքի համար․ Ռուբեն Մելիքյան

Նարեկ Սամսոնյանը քննիչի որոշմամբ ձերբակալվեց․ նա առաջին անձն է, որը ձերբակալվում է ծանր վիրավորանքի համար․ Ռուբեն Մելիքյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նարեկ Սամսոնյանը քննիչի որոշմամբ ձերբակալվեց․ նա առաջին անձն է, որը ձերբակալվում է ծանր վիրավորանքի համար»։

 

Ավելի վաղ Մելիքյանը ներկայացրել էր Սամսոնյանին ոստիկանություն բերման ենթարկելու մանրամասները․

«1) Ինչ-որ մեկը Սամսոնյանի դեմ հաղորդում է տալիս հանցագործության մասին՝ «ծանր վիրավորանքի» հակաիրավական հանցակազմով։

 

2) Քննիչը երեկ զանգում է և ժամ է պայմանավորվում, որ Սամսոնյանը ներկայանա հարցաքննության։

3) Զանգից հետո Սամսոնյանն այդ մասին հրապարակավ հայտնում է ֆեյսբուքյան էջում (հետևաբար խուսափելու հավանականությունը 0-ական է)։

4) Այսօր ժամը 11:25-ի սահմաններում Սամսոնյանը տնից դուրս է գալիս, որ ուղևորվի քննչական։

5) Սամսոնյանին խայտառակ ու ցուցադրական ձևով, մի քանի տասնյակ ոստիկանով բռնում են՝ իբր քննիչին ներկայացնելու համար։ Այն քննիչին, որի մոտ նա հենց այդ պահին ուղևորվում էր։

Սա է ողջ պատմությունը։ Դեռ ոստիկանությունում ենք։ Խուզարկություն են անում (անհասկանալի է՝ ինչ են փնտրում), որ հանձնեն քննիչին»։

  • Կիսվել: