երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Համահայկական խաղերի կազմկոմիտե կստեղծվի. նախարարներն ու ԱԱԾ տնօրենը կզբաղվեն խաղեր կազմակերպելով

Համահայկական խաղերի կազմկոմիտե կստեղծվի. նախարարներն ու ԱԱԾ տնօրենը կզբաղվեն խաղեր կազմակերպելով

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում ընդունել է «Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» որոշում:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը նախատեսվում է կազմակերպել և անցկացնել 2025 թ. փետրվարին:

Որոշմամբ առաջարկվում է ստեղծել խաղերը կազմակերպող ու անցկացնող կազմկոմիտե, որի կազմում են լինելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, առողջապահության նախարարը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, փոխնախարարներ, մարզպետներ և այլ պաշտոնյաներ։

Հավելենք, որ արդեն 25 տարի (Համահայկական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ) «Միասնություն սպորտով» կարգախոսը համախմբում է աշխարհասփյուռ հայերին։ Համահայկական ամառային 8–րդ խաղերին, որոնք անցկացվել են այս օգոստոսին, մասնակցել են 41 երկրի 179 քաղաքներից Գյումրի ժամանած ավելի քան 7 հազար մարզիկ-մարզուհիներ։

  • Կիսվել: