չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՄԻՊ-ը Բերքաբեր գյուղի գնդակոծության վերաբերյալ հանդես է եկել զեկույցով, որը կուղարկվի միջազգային կառույցներին

ՄԻՊ-ը Բերքաբեր գյուղի գնդակոծության վերաբերյալ հանդես է եկել զեկույցով, որը կուղարկվի միջազգային կառույցներին

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ հրապարակային զեկույց Տավուշի սահմանամերձ Բերքաբեր գյուղի գնդակոծության վերաբերյալ:

Բացառապես իրավապաշտպան աշխատանք իրականացնելով՝ Պաշտպանն արձանագրել է վնասվածքների բազմաթիվ հետքեր գյուղի բնակիչներից մեկի տանը: Փաստահավաք աշխատանքները վկայում են, որ կրակոցներն արվում են գյուղի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով:

Զեկույցը կուղարկվի ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ Հայաստանի իրավասու պետական մարմիններին ու հասարակական իրավապաշտպան կառույցներին:

Մանրամասները՝ զեկույցում :

Հիշեցնենք, որ նախօրեին հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերից կրակել էր Տավուշի Բերքաբեր գյուղի ուղղությամբ:

  • Կիսվել: