շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՄԻՊ-ը՝  ապօրինի որդեգրման դեպքերի մասին

ՄԻՊ-ը՝ ապօրինի որդեգրման դեպքերի մասին

Որդեգրման դեպքերի հետ կապված մենք տեղյակ ենք, դա շատ մտահոգիչ տվյալ է, որ հրապարակվել է։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Մենք մեր գործընկերների հետ աշխատելով՝ անպայման հետևողական ենք լինելու, որպեսզի նույնպես հասկանանք էությունը»,- ասաց մարդու իրավունքների պաշտպանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն, բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր։ 

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, ՀՀ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից:

  • Կիսվել: