ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերությունից երեկ վերադարձածներին

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերությունից երեկ վերադարձածներին

 Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրբեջանում գերությունից երեկ վերադարձած անձանց: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։ 

Կիրականացվեն նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ։

Հիշեցնենք, որ երեկ ռուսական կողմի միջնորդությամբ՝ Ադրբեջանից Հայաստան են վերադարձել հինգ գերի։

Նրանք են՝ Մելս Կարապետի Ամբարդանյան, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյան, Ժորա Վանոյի Մանուկյան, Սեդրակ Սամվելի Սողոմոնյան, Հովսեփ Ռոբերտի Մանուկյան։

Նրանցից 3-ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդանյանին, հուլիսի 23-ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: