հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՄԻՊ-ն այցելել է ՊՆ կենտրոնական հոսպիտալում գտնվող զինծառայողերին, որոնք վիրավորվել են Տավուշի հատվածում

ՄԻՊ-ն այցելել է ՊՆ կենտրոնական հոսպիտալում գտնվող զինծառայողերին, որոնք վիրավորվել են Տավուշի հատվածում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ հուլիսի 18-ի, այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում գտնվող զինծառայողերին, որոնք ադրբեջանական զինուժի զենքերից տարբեր աստիճանի վիրավորում են ստացել Տավուշի մարզի հատվածում: Այս մասին հայտնում է Արման Թաթոյանի գրասենյակը։

Զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո. գործունեության առանձին ուղղություն է։ Տեղում մի շարք զինծառայողների և բուժանձնակազմի հետ քննարկվել են մի շարք կարևոր հարցեր:

Պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը կապի մեջ կլինի տղաների ու նրանց ընտանիքների անդամների հետ:

Կարևորում ենք նաև ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերում ծառայող բուժանձնակազմերի հետ առկա արդյունավետ համագործակցությունը:

Պաշտպանը շուտափույթ ապաքինում է մաղթել տղաներին:

 

 

  • Կիսվել: