երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոտիկանության Արաբկիրի բաժին, որտեղ բերման են ենթարկվել ԼՂ-ի ներկայացուցչության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներ

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոտիկանության Արաբկիրի բաժին, որտեղ բերման են ենթարկվել ԼՂ-ի ներկայացուցչության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղեկություն է ստացվել առ այն, որ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի մի քանի մասնակից բերման է ենթարկվել:

Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել  Ոտիկանության Արաբկիրի բաժին:

Այս պահին ուսումնասիրվում են նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները, բաժնում տվյալ անձանց իրավունքների ապահովման վիճակը, տեղի են ունենում առանձնազրույցներ:

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից:

  • Կիսվել: