ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը ՀՀ-ի դեմ. Ռուբինյան

ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը ՀՀ-ի դեմ. Ռուբինյան

ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Նա հավելել է, որ այդ դիմումով դիմումատուները, ի թիվս այլնի, պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը։

Նշենք, որ Մարդու իրավունքներ եվրոպական դատարանն այսօր որոշում է կայացրել ՍԴ 3 նախկին դատավորների և Հրայր Թովմասյանի ներկայացրած դիմումի («Գյուլումյանն ու մյուսներն՝ ընդդեմ Հայաստանի) հարցով՝ կապված ՀՀ Սահմանադրության վերջին փոփոխությունների հետ:

Ինչպես նշվում է՝ չորս դիմումատուները՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրայր Թովմասյանը, պահանջում էին, որ Եվրոպական դատարանը հրահանգի ՀՀ կառավարությանը կասեցնել սահմանադրական փոփոխություններն ու պահպանել նրանց պաշտոնները, ինչպես նաև կիրառել միջանկյալ միջոց:

Դատարանը որոշում է կայացրել մերժել միջանկյալ միջոց կիրառելու միջնորդությունը դիմող կողմի պահանջը՝ նշելով, որ այն դուրս է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի (միջանկյալ միջոց) կիրառման շրջանակից, քանի որ այն հիմնական օրենքին լուրջ և անդառնալի վնաս հասցնելու վտանգ չի պարունակում՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: