կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մետրոյի «Երիտասարդական » կայարանի նախասրահում 24-ամյա երիտասարդ է ձերբակալվել․ նրա մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Մետրոյի «Երիտասարդական » կայարանի նախասրահում 24-ամյա երիտասարդ է ձերբակալվել․ նրա մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզներն ու անչափասների գործերով բաժանմունքի ծառայողները մայիսի 3-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, մետրոյի «Երիտասարդական » կայարանի նախասրահում ձերբակալել և բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի։

Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանությունից, նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված կանաչավուն զանգված՝ 2 գրամից ավելի։

Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

 

  • Կիսվել: