ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դատարանը դռնփակ ռեժիմով քննում է Օհանյանի, Խաչատուրովի և ևս 11 անձի վերաբերյալ գործը. բակում աջակիցներն են (ուղիղ)

Դատարանը դռնփակ ռեժիմով քննում է Օհանյանի, Խաչատուրովի և ևս 11 անձի վերաբերյալ գործը. բակում աջակիցներն են (ուղիղ)

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր՝ մայիսի 8-ին, քննում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի և ևս 11 անձի վերաբերյալ քրեական գործը։

Նշենք, որ դատարանի բակում են հավաքվել գործով ամբաստանյալների աջակիցները, որոնց թվում են՝ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։

Հիշեցնենք, որ վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։

  • Կիսվել: