հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 53 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված, արձանագրվել է 21 ՃՏՊ․ օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 53 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված, արձանագրվել է 21 ՃՏՊ․ օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման, անձնական ունեցվածքի գողության և ֆիզիկական ներգործության՝ 7-ական, խարդախության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու և հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

 

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու և դրամանենգության՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 1 մարդ զոհվել է, 27-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: