ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը Մոսկվայում ձերբակալվել է

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը Մոսկվայում ձերբակալվել է

«Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված՝ գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը շաբաթ Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել է։ Ինչպես  հայտնում է ՏԱՍՍ-ը, վերջինիս էքստրադիցիոն գործընթացը քննարկվում է։

InfoPort.am-ին դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ ձերբակալման մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանությանը, սահմանված կարգով կնախաձեռնի էքստրադիցիոն գործընթաց:

Հիշեցնենք՝  ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ Հարությունյանը, 2007-2011 թվականներին, զբաղեցնելով ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքներ:

Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նշված ապացույցները կեղծելուն օժանդակելու համար փորձագետ Ա. Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Վահագն Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: