երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մ. Նահապետյանը կուսակցությունների գործունեության համար կարևորել է ներքին ժողովրդավարությունը

Մ. Նահապետյանը կուսակցությունների գործունեության համար կարևորել է ներքին ժողովրդավարությունը

Այսօր «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք. առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը հայտարարեց, որ կուսակցությունների գործունեության համար շատ կարեւոր է ներքին ժողովրդավարության առկայությունը:

«Մեր ստեղծած իրավական խճանկարից է կախված, թե արդյոք տվյալ կետի հարցով համաձայնության կհասնե՞նք, թե՞ ոչ, քանի որ համամասնական համակարգը ենթադրում է կուսակցության մեկ տեսակ, իսկ մեծամասնական համակարգը՝ մեկ այլ տեսակ: Հուսալի համաձայնության հասնելու համար մենք պետք է ձեռքի տակ ունենանք այդ ամբողջ խճանկարը»,-ասաց նա: 

Նահապետյանը նաև հավելեց, որ օրենքին առնչվող հարցերի քննարկման ժամանակ անդրադարձել են Սահմանդրությանը, ինչպես նաև՝ ԸՕ-ին և Հանրաքվեների մասին օրենքին:

  • Կիսվել: