ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կարեն Խաչատրյանի կալանքը երկարացվեց ևս 2 ամսով

Կարեն Խաչատրյանի կալանքը երկարացվեց ևս 2 ամսով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց՝ Շենգավիթի նստավայրում հրապարակվեց ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու քննիչի միջնորդության քննության վճիռը:

Դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի միջնորդությունը. Կարեն Խաչատրյանի կալանքը երկարացվեց ևս երկու ամսով:

Հիշեցնենք, որ Կարեն և Գագիկ Խաչատրյանները (ՊԵԿ նախկին նախագահ)  որպես մեղադրյալներ ներգրավվել են ավելի քան 210 մլն դրամ վատնելու և պաշտոնեական դիրքի չարաշահման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում: Կարեն և Գագիկ Խաչատրյանները կալանքի տակ են արդեն մոտ երկու ամիս:

  • Կիսվել: