երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Իրավիճակը Քննչական կոմիտեի մոտ․ այնտեղ է տարվել Ալեքսանդր Կոչուբաևը (ուղիղ)

Իրավիճակը Քննչական կոմիտեի մոտ․ այնտեղ է տարվել Ալեքսանդր Կոչուբաևը (ուղիղ)

Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):

Վերջինս ձերբակալվել է:

Նշենք, որ խոսքը փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի մասին է, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Կոչուբաևին ձերբակալելու տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: