երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Այս մասին հենց ինքը՝ Իշխանյանը, հայտնել է իր ֆեյսբուքան էջում:

՛՛Քիչ առաջ, ինձ զանգահարեց ոմն քննիչ և հաղորդեց, որ ինձ մեղադրանք է առաջադրվել քր․ օրենքի․ ՛՛բռնության կոչ՛՛, 330 հոդվածով։ Մեղադրանքի հիմք է հանդիսացել, ս․թ․ սեպտեմբերի 19-ի ներքո բերված գրառումը՛՛,-գրել է նա։

Իշխանյանը հավելել է, որ բացարձակապես չի զղջում իր գրառման համար, նույնիսկ համարում է այն ավելի քան մեղմ։

՛՛Պետք է շատ ավելի վճռական, բիրտ խոսել և գործել դավաճանների դեմ՛՛,-նշել է նա։

Նշենք, որ խոսքն Իշխանյանի ՛՛Մահ դավաճաններին՛՛ խորագրով գրառման մասին է:

  • Կիսվել: