կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վերջին 6-7 ամսիներին ՍԴ-ն աննախադեպ ճնշումների տակ է աշխատել. Հրայր Թովմասյանը չի կալանավորվի

Վերջին 6-7 ամսիներին ՍԴ-ն աննախադեպ ճնշումների տակ է աշխատել. Հրայր Թովմասյանը չի կալանավորվի

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարվել է ՀՔԾ-ում ցուցմունք տալուց, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին, այսօր ՍԴ-ում հարցաքննությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ինքը՝ Հրայր Թովմասյանը։ «Մեղադրանքի մասին ոչինչ ասել չեմ ուզում այս պահին։ Ես քննիչին ասացի, որ վերջինը ներգրավվել է ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթացի մեջ։

Վերջին 6-7 ամսիներին աննախադեպ ճնշումների տակ է աշխատել ՍԴ-ն։ Դրանք ոչ միայն սպառնալիքներ էին, հայհոյախառն էին, այսօրվա մասին զգուշացումներ էին, այլ նաև բռնության կոչեր էին։ Այդ ժամանակահատվածում բոլոր դատավորները աշխատել են առանց խոչընդոտների ու ընդունել այնպիսի որոշումներ, որոնք բեկումնային են լինելու դատական համակարգի հետագայի համար»,-ասաց նա։ Անդրադառնալով ՍԴ դատավորններին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքին՝ Հրայր Թովմասյանը նշեց, որ վատ են ճանաչում դատավորներին։

«Նրանք ուժեղ մարդիկ են ու նվիրյալներ են։ Հերոսնե՞ր եք փնտրում, նրանք այստեղ՝ ՍԴ շենքում նստած աշխատում են»,-ասաց նա՝ թվարկելով բոլոր դատավորներին բացի Վահե Գրիգորյանից։ Լրագրողը հետաքրքրվեց՝ Վահե Գրիգորյանը չի՞ մտնում այդ դատավորերի ցանկում, Թովմասյանը բացասական պատասխան տվեց. «Չէ, չի մտնում»:

  • Կիսվել: