ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հրապարկվեց ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը. Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Հրապարկվեց ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը. Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ մայիսի 11-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց:

Այսօրվա դատական նիստին հարցաքննվում էր գործով ամբաստանյալ Գեւորգ Հարությունյանը, որը ՀՀ գյուղատնտեսության բուսաբուծության վարչության նախկին պետն է: Նրա հարցաքննությունն ավարտվեց:

Հիշեցնենք, որ ամբաստանյալն այսօր դատարանում հայտարարեց, որ իրեն ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն է ուղղորդել, թե նախաքննության ընթացքում ինչ բովանդակության ցուցմունք տալ:

Գործով մեղադրող դատախազն էլ միջորդեց դատարանին՝ հրապարակել նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Դատարանում հրապարակվեց Հարությունյանի տված ցուցմունքները, ինչից հետո ամբաստանյալը պնդեց դատարանում տված ցուցմունքը:

Նշենք՝ ամբաստանյալը դատարանում հայտարարել էր, որ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար, հանգուցյալ Սերգո Կարապետյանն է իրեն ուղղորդել նախաքննական ցուցմունք տալուց առաջ, իսկ հաջորդ հարցաքննության ժամանակ ինքը փոխել է իր ցուցմունքը ու հավելել, որ փոխնախարար Սամվել Գալստյանն էլ է առաջին հարցաքննության ժամանակ մի ցուցմունք տվել, հետո՝ փոխել է այն:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։

Ըստ news.am-ի:

 

  • Կիսվել: