երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Հրապարակվում է Արշակ սրբազանի կալանքի երկարաձգման որոշումը (ուղիղ)

Հրապարակվում է Արշակ սրբազանի կալանքի երկարաձգման որոշումը (ուղիղ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, այսօր՝ փետրվարի 3–ին, հրապարակվում է Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշումը։

Նախօրեին փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ միջնորդություն է ներկայացվել ավելի խստացնելու տեսակցությունների արգելքը։

Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանը 2025 թ. դեկտեմբերի 5-ին կալանավորվել է երկու ամիս ժամկետով։

Արշակ Սրբազանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին։ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել:

ՔԿ-ից հայտնել էին. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»։

  • Կիսվել: