ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հովիկ Աբրահամյանի գույքը կալանքի տակ է վերցվել

Հովիկ Աբրահամյանի գույքը կալանքի տակ է վերցվել

Գլխավոր դատախազությունը ապօրինի գույքի հայտնաբերման քրեական գործի շրջանակում կալանք է կիրառել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գույքի նկատմամբ։

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր առավոտյան պետք է ներկայանար ՀՀ Գլխավոր դատախազություն, սակայն ըստ նախնական տեղեկությունների՝  նա չի ներկայացել դատախազություն։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ որպես հայցի նախնական ապահովման միջոց, դատախազության ներկայացրած միջնորդության հիման վրա դատարանը կիրառել է կալանք:

  • Կիսվել: