հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հովհաննես Շահինյանի քրեական վարույթով անցնում է նաև նախկին քաղաքապետը. «Ժողովուրդ»

Հովհաննես Շահինյանի քրեական վարույթով անցնում է նաև նախկին քաղաքապետը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի քրեական վարույթով անցնում է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Մեզ հայտնի դարձավ, որ նրա դեմ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳՎ վարչությունում հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Ինչպես Հովհաննես Շահինյանն էր հայտնել, ոստիկանության Երեւան քաղաքի գլխավոր վարչության մի խումբ աշխատակիցներ այցելել են իր ծնողների բնակարան, որպեսզի, քննիչի որոշման համաձայն, ձերբակալեն Շահինյանին, թեեւ վերջինս արդեն տեւական ժամանակ է՝ բացակայում է երկրից: Նշենք, որ Հովհաննես Շահինյանին ձերբակալելու որոշում է կայացվել նրան հետագայում կալանավորման տանելու նպատակով, բայց կալանքի միջնորդությունը դատարանը մերժել է:

Մեղադրանքը փողերի լվացման հոդվածով է, ձերբակալության նպատակն ազատության մեջ գտնվող մեղադրյալին կալանավորման ներկայացնելն է, որը Հակակոռուպցիոն դատարանի կողմից մերժվել է, կալանավորման որոշում չի կայացվել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: