երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր` Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ևս մեկ անձ է ձերբակալվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում Աբովյան քաղաքում իր շքամուտքի առաջ մի խումբ անձանց կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ հուլիսի 25–ին ստացվել է հաղորդում դեպքի վերաբերյալ, դեպքով մեկ անձ ձերբակալվել է, կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին


ՀՀ քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով: 1 անձ ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

  • Կիսվել: