հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների առեւանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ

Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների առեւանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ

Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առեւանգվման դեպքով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը երեկ՝ մայիսի 28-ին, դիմել է ՄԻԵԴ։ Այս մասին InfoPort.am-ին հայտնում է գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ն դիմել է միջանկյալ միջոց կիրառելու պահանջով՝ զինծառայողների կյանքի իրավունքը ապահովելու նպատակով։

«Ադրբեջանը պետք է դատարանին ներկայացնի նրանց պահման պայմանները, բժշկական եւ այլ փաստաթղթեր։ Երբ դատարանն ուղարկի այդ պահանջն Ադրբեջանին, այդ ժամանակ պատասխանի ժամկետ կնշանակի», - նշել է Սամվելյանը։

Հիշեցնենք` մարտի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Մայիսի 27-ին միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաեւ զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ նրանց առեւանգել են ադրբեջանցիները։

ՊՆ–ն հրապարակել է նաեւ զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան եւ Կարեն Աշոտի Ղազարյան:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: