կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայաստան վերադարձած 5 գերիները հարցաքննվում են Քննչական կոմիտեում

Հայաստան վերադարձած 5 գերիները հարցաքննվում են Քննչական կոմիտեում

Նախօրեին Հայաստան վերադարձած հինգ գերիներն այսօր՝ սեպտեմբերի 9–ին, հարցաքննվում են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, որից հետո պետք է նրանց կարգավիճակը հստակեցվի։

Այս մասին InfoPort.am-ին տեղեկացրեցին Քննչական կոմիտեից։ 

 Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին նաև, որ ռազմագերիներից չորսը գերեվարվել էին Խծաբերդի դիրքերից` 44-օրյա պատերազմի ավարտից հետո, իսկ մեկը` Էդիկ Հովսեփյանը` 2021-ի նոյեմբերի 16-ին` Սյունիքի Իշխանասար և Ծիծեռնաքար լեռնային հատվածում իրավիճակի սրման ժամանակ:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 8–ին հայկական կողմին է վերադարձրել հինգ հայ ռազմագերիների։ Ըստ ՔԿ մամուլի քարտուղարի՝ ռազմագերիներից չորսը գերեվարվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ Խծաբերդում, իսկ մյուսը՝ 2021-ի նոյեմբերի 16-ին, ՀՀ արեւելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության հետեւանքով։

  • Կիսվել: