ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստան ներթափանցած ադրբեջանցիներից մեկը դատապարտել է 11 ու 6 տարվա ազատազրկման

Հայաստան ներթափանցած ադրբեջանցիներից մեկը դատապարտել է 11 ու 6 տարվա ազատազրկման

Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի՝ Ագշին Բաբիրովի գործով դատավճիռ է կայացվել։ «Լուրերի» հարցին ի պատասխան դատախազությունից հայտնեցին, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Բաբիրովին դատապարտել է 11 ու 6 տարվա ազատազրկման։

Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։

Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։

Երկրորդ զինվորի՝ Հուսոյն Ախունդովի գործը քննությունը շարունակվում է։  Ախունդովը մեղադրվում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»ի պահակին սպանելու համար։

  • Կիսվել: