շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ վիճաբանության մասնակիցներից երեքը ձերբակալվել է

Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ վիճաբանության մասնակիցներից երեքը ձերբակալվել է

Երեկ Հայաստան -Խորվաթիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ երկրպագուների միջև տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից երեքը ձերբակալվել է։

«Սեպտեմբերի 11-ին ժամը 21.05-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Վ.Սարգսյանի անվան մարզադաշտից ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով ձերբակալել են երեք անձի, ովքեր վիճաբանել են և ձեռքերով փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց:

Վերջիններս հրաժարվել են հաղորդումներ տալուց:

Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել է քննչական բաժին»,–  տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

  • Կիսվել: